17:45 | 10.11.22 | Նորություններ | 3215

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են 15% զեղչով ամսական 5 գիրք գնել «Զանգակ» գրատնից

Վիվա-ՄՏՍ-ի ու «Զանգակ» գրատան «5 գիրք» համատեղ արշավի շրջանակում 15% զեղչով «Զանգակ» գրատների ցանցից կարելի է գնել հինգ անուն գիրք:

Զեղչը կարելի է ստանալ My Viva-MTS բջջային հավելվածում հասանելի բարկոդի միջոցով, որն անհրաժեշտ կլինի գնում կատարելիս ներկայացնել «Զանգակ» գրատանը: My Viva-MTS հավելվածը հասանելի է թե՛ Play Store-ում եւ թե՛ App Store-ում:

Նոյեմբեր ամսվա ընթացքում զեղչվող գրքերն են՝

•    «Մեծն Գեթսբի», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
•    «Աղախնի պատմությունը», Մարգրեթ Աթվուդ
•    «Չթողնես ինձ երբեք», Կազուո Իշիգուրո
•    «Ուտել, աղոթել, սիրել», Էլիզաբեթ Գիլբերթ
•    «Ճանապարհին» (բնագիր գլանափաթեթ), Ջեք Քերուեք։

Ի դեպ, զեղչված գրքերը գնելիս քանակական սահմանափակում չկա: Զեղչը կիրառելի չէ «Զանգակ» գրատան առցանց էջում գիրք գնելիս: Զեղչը գործում է միայն հայալեզու գրքերի համար: