16:04 | 10.11.22 | Նորություններ | 1926
Փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում կկայանա «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը։
Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձեւաչափը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային ընկերությունների հետ միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական եւ սպառազինության ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:
Բացի պաշտպանական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք հնարավորություն ունեն ընդլայնել իրենց գործունեությունը նշյալ բնագավառում:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտն այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 24-ն է:
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը: