15:23 | 10.11.22 | Նորություններ | 2620

Հայկական Anania ստարտափը Product Hunt-ում է

Հայկական Anania ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Anania-ն ռոբոտ տվյալների վերլուծաբան է: Կարող եք հարցեր տալ ձեր տվյալների վերաբերյալ պարզ անգլերենով եւ անմիջապես ստանալ պատասխաններ: Anania-ի Generative AI համակարգը հարցերը վերածում է SQL հարցումների ու Python կոդի եւ պատասխաններ տրամադրում աղյուսակների, գծապատկերների կամ տեքստային տարբերակով:

«Մենք Marvel-ի երկրպագուներ ենք, սիրում ենք Avengers-ը: Մենք հավատում ենք, որ Ջարվիսը մեծ աշխատանք է կատարել՝ փրկելով Թոնի Սթարքին դժվար իրավիճակներից: Մեր նպատակն է Անանիային դարձնել իրական կյանքի Թոնի Սթարքերի օգնականը: Կարծում ենք, որ ցանկացած որոշում կայացնող պետք է հնարավորություն ունենա հնարավորինս արագ եւ հեշտ ստանալ իր հարցերի պատասխանները: Այն աշխատում է 3 պարզ քայլով՝ կցել տվյալները Anania-ին, հարցեր տալ, ստանալ արդյունքները թվերով, տեքստերով, աղյուսակներով կամ գծապատկերներով»,-գրել է պրոդուկտի հեղինակ Հրանտ Դավթյանը։

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։



Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։