11:45 | 10.11.22 | Նորություններ | 1549

Արցախում կբացվի «Արմաթն Օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց

Նոյեմբերի 12-13-ը Արցախում սպասվում են մի շարք Արմաթական տեխնոլոգիական միջոցառումներ։

Նոյեմբերի 12-ին Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Արմաթն Օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։

Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կմեկնարկի Արմաթի մարզային ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներկայացնեն իրենց նախագծերը, խելացի լուծումները, ռոբոտները, ավտոմատացման համակարգերը, եռաչափ տպիչով կամ ԹԿՀ հաստոցով պատրաստված ճարտարագիտական մոդելները և այլն։

Ցուցահանդեսի ընթացում տեղի կունենա նաև ռոբոտաշինության մրցույթ։ Արցախի Արմաթներում պատրաստված SeRob ռոբոտները կփորձեն հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները։

Միջոցառման ամբողջական օրակարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ։