16:09 | 10.11.22 | Նորություններ | 2052
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) մեկնարկում է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիր:
Նախատեսվում է անցկացնել ծրագրավորման, ինչպես նաեւ փափուկ հմտությունների դասընթացներ մարզի երիտասարդների համար:
Մասնավորապես, 42 շահառու հնարավորություն կստանա մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների հետեւյալ թեմաներով`
• Համակարգչային տեխնիկա/հիմնական հմտություններ,
• Վեբ ծրագրավորում (HTML / CSS / JavaScript),
• Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)
• Գրաֆիկ դիզայն (Graphic Design):
Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն նաեւ նոր ծանոթություններ ՏՏ ընկերությունների եւ ԳՏՏԿ գործընկեր կազմակերպությունների շրջանում` ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:
ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով` Իջեւանում այս պահին գործող ՏՏ ընկերություններն ունեն մասնագետների կարիք, իսկ այս ծրագիրը կարող է լրացնել այդ բացը` պոտենցիալ մասնագետներ պատրաստելով այդ ընկերությունների համար:
Ծրագիրը Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնն իրականացվում է HSBC Բանկի աջակցությամբ։