10:21 | 14.10.22 | Նորություններ | 53833

    ՄՏՍ-ի օտարերկրյա ակտիվները «պոտենցիալ վաճառքի ենթակա են»

    ՄՏՍ-ի օտարերկրյա ակտիվները պոտենցիալ դիտարկվում են որպես վաճառքի ենթակա:

    Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասել է ՄՏՍ-ի ներդրողների հետ կապերի տնօրեն Պոլինա Ուգրյումովան։

    «Մենք կենտրոնացած ենք Ռուսաստանում բիզնեսի զարգացման վրա: Օտարերկրյա ակտիվներում կարող ենք պոտենցիալ դիտարկել վաճառքը, եթե հայտնվեն լավ գնահատական ունեցող գնորդներ: Ինքներս գնորդներ չենք փնտրում»,- հավելել է նա:

    Հայաստանում ՄՏՍ-ին է պատկանում «ՄՏՍ Հայաստան» ընկերության 100%-ը, որը գործում է Վիվա-ՄՏՍ ապրանքանիշի ներքո: