16:54 | 13.10.22 | Նորություններ | 2248
Կայացել է FAST-ի հրեշտակների ցանցի STAN-ի 11-րդ փիչինգ միջոցառումը, որի ընթացքում ընտրվել է 5 խոստումնալից ստարտափ հետագայում ֆինանսավորում ստանալու հեռանկարով։
Հրեշտակների ներդրողներին իրենց գաղափարները ներկայացրել են տարբեր ոլորտների ստարտափներ:
Ընտրված գաղափարներն են՝
• Gabby․ սոցիալական ցանց շների սիրահարների համար, որն օգնում է որդեգրում կատարել, հետեւել շան առողջությանը եւ կազմակերպել խաղային ժամեր:
• Famoso Hub․ սպորտային ինֆլյուենսերների հարթակ, որն օգնում է մարզիկներին եւ բիզնեսներին կապ հաստատել ու համագործակցել:
• Drill AI․ օգտագործում է արհեստական բանականություն նավթի եւ գազի արդյունաբերության մեջ հորատման գործընթացն օպտիմալացնելու համար:
• PopUp School․ անհատականացված, K-12 էլեկտրոնային ուսուցման հարթակ, որը համապատասխանեցնում է դասավանդման եւ ուսուցման ոճերը՝ արդյունավետ կրթական գործընթացի նպատակով:
• Zealoq․ ուսումնական ցանց, որտեղ սովորողները հայտնաբերում են համապատասխան բովանդակություն, հաղորդակցվում են ընդհանուր ուսուցման նպատակներով մարդկանց հետ, կիսվում իրենց փորձով եւ ուղղորդում ուրիշներին:
STAN-ը FAST-ի գիտության առեւտրայնացման ուղղությամբ իրականացվող կարեւոր ծրագրերից է, որը ստեղծվել է 2018 թվականին Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով: Ներկայում հրեշտակ ներդրողների ցանցի անդամ է 39 ձեռնարկատեր աշխարհի 7 երկրից: