19:01 | 13.10.22 | Նորություններ | 2653

Ռոստելեկոմը ներկայացնում է նոր R-Max փաթեթ՝ գերհզոր WiFi 6 սարքերով

Ռոստելեկոմը ներկայացնում է նոր R-Max փաթեթը, որը բաժանորդներին առաջարկում է Ինտերնետի բարձր արագություն՝ արդեն մինչեւ 500 Մբ/վ, նոր սերնդի գերհզոր Wi-Fi 6 սարքերով, եւ Սմարթ հեռուստատեսություն՝ բազմաժանր ալիքներով /մատուցվում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/։

R-Max փաթեթին կարող են միանալ ինչպես նոր բաժանորդները, այնպես էլ Ռոստելեկոմի գործող բաժանորդները։

Այսպիսով, R-Max փաթեթի բաժանորդները հնարավորություն կստանան օգտվելու աշխարհում մեծ պահանջարկ վայելող WiFi 6 սարքերից։ Շնորհիվ տեխնիկական ավելի մեծ հնարավորությունների՝ նոր սերնդի WiFi 6 սարքերը ապահովում են Wi-Fi լայն ծածկույթ, կայուն եւ որակյալ Ինտերնետ հասանելիություն բնակարանում։   

«Մեծ սիրով եւ ոգեւորությամբ մեր բաժանորդներին ենք ներկայացնում R-Max սակագնային փաթեթը: Այն ինտերնետի, հեռուստատեսության ու ֆիքսված հեռախոսակապի միասնական փաթեթ է, եւ իր հետ բերում է որակի նոր չափանիշներ ու ինտերնետի արագության նոր շեմ․ այս առաջարկի շրջանակում Ինտերնետի 500 Մբ/վ արագությունն արդեն իրական է։ Ավելին, գերհզոր WiFi 6 սարքերը կփոխեն պատկերացումները WiFi կապի մասին։ Նոր սերնդի սարքերի շնորհիվ կտրամադրենք ավելի արագ, կայուն եւ որակյալ Ինտերնետ ընտանիքի բոլոր անդամների համար բնակարանի ողջ տարածքում»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

R-Max փաթեթով Ռոստելեկոմն առաջարկում է տարբեր սակագնային պլանների ճկուն բազմազանություն, պայմանների մանրամասները հասանելի են այստեղ։