14:34 | 19.09.22 | Նորություններ | 2107

Hexact-ը գործարկել է նոր Hexospark գործիքը

Հայկական Hexact ընկերությունը Product Hunt-ում ներկայացրել է իր նոր Hexospark գործիքը։

Hexospark-ը բոլորը մեկում էլ․ փոստի եւ CRM հարթակ է, որը նախատեսված է արդյունավետությունը խթանելու համար: Այն պարզ CRM համակարգ է, որն ինքնաբերաբար համալրվում է LinkedIn-ի միջոցով գտնված կոնտակտների հիման վրա, ինչպես նաեւ թույլ է տալիս ներմուծել անհատական ցուցակներ եւ հնարավոր դարձնում գործարկել մեկին մեկ էլ․ փոստի արշավներ նոր հաճախորդներ ձեռք բերելու նպատակով:

Hexospark-ը պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։ Գործիքի օգտին կարող եք քվեարկել այստեղ։

Հարթակի այլ առանձնահատկությունները ներկայացված են տեսանյութում։