11:42 | 19.09.22 | Նորություններ | 1852
Օգտատերերը, որոնք գնել են նոր iPhone 14 Pro կամ Pro Max, կարող են տարօրինակ խնդրի հանդիպել՝ ոսպնյակների անկառավարելի շարժում, հայտնում է 9to5Mac-ը:
Ինչպես երեւում է համացանցում տեղադրված տեսանյութերում եւ բողոքներում, որոշ օգտատերեր նկատել են, որ իրենց տեսախցիկը ցնցվում է, նույնիսկ սարսափելի աղմուկ է բարձրացնում Instagram, Snapchat կամ TikTok հավելվածներում տեսախցիկը բացելիս:
Apple-ի YouTube-ի օգտատեր Լյուկ Միանին Twitter-ում տեսանյութ է հրապարակել`ցույց տալով, թե ինչպես է իր iPhone 14 Pro Max-ի տեսախցիկը թրթռում Snapchat-ն օգտագործելիս՝ պատկերն ամբողջովին մշուշոտ դարձնելով:
So uh, we’re having some issues with the 14 Pro Max camera pic.twitter.com/7HH1wLFjdF
— Luke Miani (@LukeMiani) September 16, 2022
Առայժմ, կարծես, սխալն ազդում է iPhone-ի Camera հավելվածի վրա, ինչը կարող է նշանակել, որ խնդիրը կապված է ոչ թե Apple-ի ապարատային, այլ երրորդ կողմի հավելվածների ծրագրային ապահովման հետ:
Instagram-ը, Snapchat-ը եւ TikTok-ը, հնարավոր է, հատուկ iPhone 14 Pro-ի համար կարիք ունենան թարմացման: