16:01 | 16.09.22 | Նորություններ | 2985

Benivo-ն $12 մլն ներդրում է ստացել

Updata Partners-ը 12 մլն դոլար է ներդրել Benivo-ում, որպեսզի խթանի ընկերության աճն՝ ընկերությունում ներդրված ընդհանուր գումարը հասցնելով $30 միլիոնի:

Բենիվոն գումարը կօգտագործի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանում եւ Հնդկաստանում թիմերը մեծացնելու համար, ինչպես նաեւ կօգնի ընկերությանն իրագործել թիմերի տեղափոխության ավտոմատացման ապահովման միասնական լուծումներ ստեղծելու իր տեսլականը։

Բենիվոն մեկ հարթակում ամբողջական լուծում է առաջարկում այն ընկերությունների համար, որոնք թիմերի գլոբալ տեղափոխությունների (Global mobility) ավտոմատացման եւ ծրագրերի կառավարման կարիք ունեն:

Բենիվոյի առաքելությունն է օգտագործել տվյալներն եւ օգնել գլոբալ տեղափոխվող թիմերի առաջնորդներին նոր արժեքներ ստեղծել իրենց կազմակերպությունների համար: Այս ներդրումը թույլ կտա Բենիվոյին իր նորագույն տեխնոլոգիան հասանելի դարձնել ավելի շատ կազմակերպությունների համար եւ շարունակել արագ զարգացումը:

Բենիվոյի հաճախորդներն են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Google, Mondelez, General Electric, Phillips 66, Unity, Wayfair, CGI, Bloomberg եւ 50 այլ ընկերություն:

«Սա շատ ոգեւորիչ պահ է Բենիվոյի համար, այն վկայում է վերջին երկու տարվա մեր գերարագ աճի մասին: Ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Benivo-ի changemakers/գործընկեր էքսպերտներին, աշխատակիցներին եւ հաճախորդներին մեզ վստահելու, խորհուրդների, նվիրվածության եւ աջակցության համար: Ամեն ինչ դեռ առջեւում է»,- նշել է Բենիվոյի գործադիր տնօրեն Նիցան Յուդանը:

«Բենիվոն սրընթաց աճ է գրանցում իր զարգացման այս փուլում: Մենք այժմ ընդլայնելու ենք մեր թիմը եւ հրավիրում ենք մեզ միանալ այն մասնագետներին, որոնք իրենց տեսնում են արժեք ստեղծող պրոդուկտի շուրջ հավաքված թիմում եւ ցանկություն ունեն աշխատել նորագույն տեխնոլոգիաներով»,- ասել է Հայաստանյան գրասենյակի Ծրագրավորողների թիմերի ղեկավար Գոհար Աղաբաբյանը:

Բենիվոն Հայաստանում գրասենյակ է հիմնել 2015 թվականից, այժմ ունի 54 աշխատակից: Ընկերության թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ։