16:11 | 05.09.22 | Նորություններ | 1690

4 խաղ, որ Բիլ Գեյթսը խաղում է ամեն օր

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը պատմել է իր սիրելի խաղերի մասին, որոնք խաղում է ամեն օր։

«Ես չեմ կարող դադարեցնել Wordle խաղալը»,- այսպես է վերնագրել իր բլոգի գրառումը Բիլ Գեյթսը: Gates Notes-ի վերջին գրառման մեջ նա բացահայտել է, որ անընդհատ խաղում է Wordle-ը եւ իր ռազմավարությամբ կիսվել ընթերցողների հետ: Կա եւս երեք նմանատիպ խաղ, որով նա տարված է։  

Wordle

Wordle-ի օգտատերերն օրական մեկ անգամ գուշակում են հինգ տառանոց բառ: Տարբերակներ մուտքագրելիս տառերի գույնը փոխվում է: Մոխրագույն են դառնում տառերը, որոնք բառի մեջ չկան, դեղին են դառնում այն տառերը, որոնք բառի մեջ են, սակայն այլ տեղում են, իսկ կանաչ՝ նրանք, որոնք բառի մեջ են եւ արդեն ճիշտ տեղում են: Օգտատերերին տրվում է խնդիրը լուծելու վեց փորձ:

Բիլ Գեյթսն ասել է, որ խաղը սիրում է սկսել բառերով, որոնք ունեն շատ ձայնավորներ։ Դրանից հետո նա առաջարկում է մտածել, թե որ բաղաձայնները կարող են հաջորդել միմյանց։ Եվ միայն այդուհետ մուտքագրել բաղաձայնների հազվադեպ համակցություններով բառեր։

Quordle

Սա Wordle-ի տարբերակն է, որտեղ պետք է կռահել չորս տարբեր հինգ տառանոց բառ միաժամանակ: Օգտատերերին տրվում է ինը փորձ, մուտքագրվող բառն օգտագործվում է բոլոր չորս հանելուկի համար: Մեկ-երկու բառ գուշակելով, ամենայն հավանականությամբ, կլուծեք ամբողջ գլուխկոտրուկը։

Octordle

Եթե ձանձրալի է միեւնույն ժամանակ չորս բառ գուշակելը, ապա ութի դեպքում ձանձրույթ չի առաջանա: Octordle-ում բոլոր ութ գլուխկոտրուկները գուշակելու համար օգտատիրոջը տրվում է 13 փորձ: Այն նաեւ առաջարկում է թեմատիկ հավաքածուներ եւ մարտահրավերներ, որոնցում անհրաժեշտ է գուշակել բառերը հաջորդականությամբ:

Nerdle

Nerdle-ը նման է Wordle-ին, բայց կենտրոնացած է մաթեմատիկական խնդիրների լուծման վրա: Ութ ազատ բջիջում անհրաժեշտ է գրել հավասարում: Ինչպես Wordle-ում, թիվը կամ նշանը դառնում է կանաչ, եթե այն ճիշտ տեղում է, վարդագույն, եթե այն հավասարման մեջ է, սակայն ճիշտ տեղում չէ, կամ սեւ, եթե այն ընդհանրապես չի օգտագործվում հավասարման մեջ: Ինչպես Wordle-ի դեպքում, տրվում է 6 փորձ: