15:44 | 05.09.22 | Նորություններ | 1012

Apple-ը կներկայացնի AirPods Pro 2 նոր ականջակալ

Սեպտեմբերի 7-ին կայանալիք շնորհանդեսին Apple-ը կցուցադրի ոչ միայն iPhone 14 շարքը եւ Apple Watch-ի մի քանի տարբերակ, այլեւ՝ AirPods Pro-ի նոր սերունդը, հայտնում է Bloomberg-ի հայտնի ինսայդեր եւ լրագրող Մարկ Գուրմանը։

Այս տեղեկատվությանը զուգահեռ համացանցում հայտնվել են ականջակալների լիցքավորման պատյանների պատկերներ: Դատելով դրանցից՝ աքսեսուարը կարող է ունենալ բարձրախոսի անցքեր, խոսափող եւ ժապավեն ամրացնելու համար հարմարություն։

Դիզայնը, դժվար թե, փոխվի. ավելի կոմպակտ ձեւի անցում չի լինի: Ականջակալները կստանան արդիականացված H2 չիպ՝ ձայնի որակը բարելավելու համար եւ կկարողանան ավելի երկար աշխատել առանց վերալիցքավորման։

Նոր լիցքավորման պատյանը կստանա Locator-ի միջոցով որոնման գործառույթի աջակցություն: Ձայնի ուժեղացման գործառույթն օգտակար կլինի թեթեւ եւ միջին ծանրության լսողության խանգարումներով մարդկանց համար:

Նրանք կավելացնեն Bluetooth LE Audio աջակցություն, որը թույլ կտա միաժամանակ միանալ բազմաթիվ սարքերի, ինչպիսիք են iPhone-ը եւ Mac-ը: