10:57 | 05.09.22 | Նորություններ | 1093

Թումոն մասնաճյուղ կբացի Ֆրանկֆուրտում

Թումոն 2023թ․-ին պատրաստվում է մասնաճյուղ բացել Ֆրանկֆուրտում, որը կլինի Թումոյի արդեն 2-րդ մասնաճյուղը Գերմանիայում։

Բեռլինում գործող Թումո կենտրոնի բացման պատմությունը սկսվել է 2018-ին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Թումոյի գլխամասը Երեւանում։ Թումո Բեռլինի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2020-ի հունվարին, որով մեկնարկել է Թումոյի եւ KfW-ի համագործակցությանը։

Գերմանիայի գալիք կենտրոնները կհետեւեն Թումո Բեռլինի փորձառությանը՝ 12-18 տարեկան պատանիներին առաջարկելով կրթություն 10 ոլորտում. ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, անիմացիա, 3D մոդելավորում, ֆիլմերի ստեղծում, լուսանկարչություն, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն ու նկարչություն։

Թումոյի՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում եւ Լիբանանում գործող միջազգային ցանցը հաջորդիվ կհամալրվի կենտրոններով ԱՄՆ-ում եւ Պորտուգալիայում։