12:20 | 05.09.22 | Նորություններ | 1334

Samsung-ը ծաղրել է Apple-ին նոր գովազդում (տեսանյութ)

Samsung ընկերությունն իր YouTube-ալիքում գովազդային նոր հոլովակ է հրապարակել, որում ծաղրել է Apple-ին։

Հարավկորեական ընկերությունն ապագա iPhone 14-ը համեմատել է իր ծալովի էկրանով ֆլագմանների հետ։

«Պատրաստվեք Apple-ի վերջին անոնսներին, որից հետո կհայտնվեք մի աշխարհում, որտեղ ամեն բան կշրջվի, սակայն ոչ դեպի ձեր կողմ»,-ասվում է հոլովակում։

Samsung-ի ֆլագմանների մյուս առավելությունը Galaxy S22-ում 108 մպ տեսախցիկն է, որը կարող է 100-ապատիկ անգամ մեծացնել Լուսնի լուսանկարները։ Նոր iPhone-ը, համեմատության համար, առավելագույնը 20 անգամ մեծացնելու հնարավորություն կունենա։ Apple-ի նորույթը կներկայացվի սեպտեմբերի 7-ին։ Սպասվում է, որ միջոցառման ընթացքում ընկերությունը կներկայացնի չորս նոր iPhone, որոնցից ոչ մեկը ծալովի էկրան չունի։