17:23 | 12.07.22 | Նորություններ | 1433

Հուլիսի 30-31-ը կանցկացվի FemInno 2022 կանանց նորարարական առաջին համաժողովը Հայաստանում

Հուլիսի 30-31-ը կանցկացվի FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը։

Համաժողովի գլխավոր նպատակներն են՝

•    բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը,
•    կրթության թիրախավորումը որպես հիմնական ուղի,
•    տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից,
•    խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը,
•    աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը:

Միջոցառման ընթացքում սպասվում են 30-ից ավելի բանախոսներ և հատուկ հյուրեր, 10-ից ավելի սեմինարներ և վարպետության դասեր, 2000-ից ավելի մասնակիցներ, 15-ից ավելի ներկայացված երկրներ և այլն։

FemInno 2022-ի ընթացքում նաև կամփոփվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

Մասնակցությունը վճարովի է, տոմսեր կարող եք ձեռք բերել այստեղ։