13:10 | 12.07.22 | Նորություններ | 1248

Apple-ը թողարկել է iOS 16-ի առաջին հանրային բետա տարբերակը

Apple-ը թողարկել է iOS 16-ի առաջին հրապարակային բետա տարբերակը, որը յուրաքանչյուր օգտատեր կարող է փորձարկել: Օպերացիոն համակարգի այս տարբերակը շատ ավելի կայուն է, քան ծրագրավորողների համար թողարկված նախորդ մշակումները:

Օպերացիոն համակարգի նոր տարբերակում կարող եք հարմարեցնել էկրանը՝ փոխել ժամացույցի տառատեսակը, ավելացնել փոքր վիջեթներ Apple Watch-ի ոճով և ստեղծել պաստառների պատկերասրահ՝ սահեցնելով աջ (ներառյալ՝ փոխելով ֆիլտրները և ֆոները):

Ծանուցումներն այժմ կհայտնվեն էկրանի ներքևի հատվածում, որպեսզի չծածկեն էկրանի նկարը։

Safari-ում հնարավոր կլինի տեսնել միայն տվյալ պահին կատարվող աշխատանքին առնչվող ներդիրները: Հասանելի է նաև հաղորդագրությունների, օրացույցի և էլ․  փոստի զտիչ։

Մի քանի նորամուծություններ կան նաև ստանդարտ մեսենջերի հաղորդագրությունների համար։ Այժմ, ցանցով շփվելիս (ոչ SMS ռեժիմում), կարող եք խմբագրել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունը, ինչպես նաև մուտքային հաղորդագրությունը նշել որպես չկարդացած: Բացի այդ, ձայնային հաղորդագրություն ուղարկելիու ընթացքում ստեղնաշարը բաց կմնա, ինչը թույլ կտա արագ շտկել ինչ-որ բան, այնուհետև շարունակել խոսքը։

Օգտագործողը նաև կարող է դիպչել և պահել պատկերի վրա, որպեսզի ընտրի դրա վրա ֆոնից առանձին առարկա և տեղադրի այն ցանկացած վայրում:

iOS 16-ի վերջնական թողարկումը տեղի կունենա աշնանը։ ՕՀ-ն հնարավոր կլինի գործարկել iPhone 8-ի և Apple-ի բոլոր նոր սմարթֆոնների վրա։
Բետա տարբերակը ներբեռնել հնարավոր է այս հղումով։