12:31 | 12.07.22 | Նորություններ | 1074

Նորվեգական Prosmar-ը գրասենյակ է բացել Երևանում

Նորվեգական Prosmar ընկերությունը, որն առաջարկում է ծրագրային լուծումներ՝ ծովային և ապրանքային արդյունաբերություններում օպտիմալ որոշումներ կայացնելու համար, Երևանում գրասենյակ է բացել։

Ընկերությունն ավելի քան 7 տարի սպասարկում է ծովային բեռնափոխադրումների ոլորտը և գործնական մոտեցում է ցուցաբերում իր հաճախորդներին՝ ռիսկի և պոտենցիալ աճի հավասարակշռությունը ապահովելու համար։

Prosmar-ը հիմնադրվել է 2013 թվականին Օսլոյում։ Ընկերության հիմնական արտադրանքը ռիսկերի կառավարման համակարգն է, որը մշակվել է 2015 թվականից և ներկայումս օգտագործվում է ավելի քան 200 ընկերությունների կողմից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Օսլոյում, գրասենյակներ ունի նաև Արևելյան Եվրոպայում։