Հայկական 10Web ընկերությունը թողարկել է 10Web Booster գործիքը, որը հնարավորություն կտա ցանկացած հոսթինգի վրա գտնվող վեբ կայքերն ավտոմատ օպտիմիզացնել։
10Web Booster-ը ներկայացված է տեխնոլոգիական նորույթներ ներկայացնող Product Hunt հարթակում։ Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։
10Web Booster-ը երաշխավորում է, որ գործիքի միջոցով օպտիմիզացված կայքը կարող է մտնել աշխարհի ամենաարագ բեռնվող կայքերի լավագույն 1%-ում՝ բարելավելով այցելուների փորձը, SEO-ն, ներգրավվածությունը, անկախ նրանից, թե որ հոսթինգով է աշխատում վեբ կայքը:
10Web Booster-ի գործառույթների մասին ավելի մանրամասն դիտե՛ք տեսանյությում․
Նշենք, որ 10Web-ը 2021-ին ներգրավել է 2 մլն դոլար Սիլիկոնյան հովտի Sierra Ventures եւ AI Fund վենչուրային հիմնադրամներից, 2022թ. փետրվարին ստացել է եւս 2 մլն դոլար ներդրում՝ նույն հիմնադրամների գլխավորությամբ։
10Web-ը Արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծման, հոսթինգի եւ արագության օպտիմիզացիայի աշխատանքները։ Կարդացե՛ք, համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Նազարյանի iTel-ին տված հարցազրույցը 10Web-ի ստեղծման, մշակույթի, ներդրումների եւ տեսլականի մասին այստեղ։