11:55 | 11.07.22 | Նորություններ | 1623
Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերությունն ընդգրկվել է DesignRush-ի կազմած հուլիսի լավագույն AR/VR ընկերությունների վարկանիշում։
DesignRush-ը B2B հարթակ է, որը բիզնեսներին կապում է լավագույն AR/VR ընկերությունների, մասնագիտացված գործակալությունների հետ՝ բիզնես գործընթացները բարելավելու նպատակով: Այն ներկայացնում է փորձագիտական ակնարկներ, կազմում գործակալությունների վարկանիշային ցանկեր, մրցանակներ շնորհում, կիսվում գիտելիքներով, ռեսուրսներով և այլն։
ARLOOPA-ն վարկանիշային ցանկում 10-րդ հորիզանականում է։ Վարկանիշի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նշենք, որ այս տարվա մայիսին ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել էր 4 միլիոնի։