16:58 | 08.07.22 | Նորություններ | 1574

Tech Week 2023-ը կանցկացվի Վանաձորում

Հուլիսի 4-ին Գյումրիում ամփոփվել են Tech Week Gyumri 2022 միջոցառումների արդյունքները։

Միջոցառմանը մասնակցել է 4000 մարդ, իրենց ելույթներով հանդես են եկել ոլորտի շուրջ 60 ներկայացուցիչ եւ խոսնակ։ Միջոցառումը ուներ ավելի քան 60 գործընկեր ընկերություններ՝ հիմնականում ՏՏ ոլորտից, եւ 30 աջակից ընկերություններ:

Koriz գաղափարների մրցույթում 1-ին տեղը զբաղեցրել է New Horizon նախագիծը (1500 USD՝ Adobe ընկերությունից), 2-րդ տեղը՝ Creative Corner Service School նախագիծը (1000 USD՝ Goya ընկերությունից), իսկ 3-րդ տեղը՝ Goodka Boodka նախագիծը (500 USD՝ SmartClick ընկերությունից)։ Հատուկ մրցանակի է արժանացել Skill Camp նախագիծը։

Ամփոփվել են նաեւ եռօրյա  հաքաթոնի արդյունքները,  հանձնվել  հատուկ նվերներ հաքաթոնի 20 մասնակիցներին։

Armenian Software Testing Cup մրցույթում մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Benivo, PicsArt եւ Instigate Mobile անունները կրող թիմերը։

ggRace-ի ընթացքում հավաքագրվել է մոտ 1 մլն դրամ, որը տրամադրվելու է «Թեւեր» նախագծին։ Այն նախատեսում է ՏՏ կենտրոնի կառուցում Արցախի Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղում եւ կրելու է լուսահոգի Սոնա Մնացականյանի անունը, ով մեծ ջանքեր էր գործադրում հայկական ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ։

Հատուկ ելույթով են հանդես եկել նաեւ Մարտակերտի Bitty Co-Working նախաձեռնության հիմնադիր պատանիները, որոնց ծրագրում 3000 USD ներդրում են կատարել Adobe ընկերությունը եւ 500 USD՝ Tech Week-ի թիմը։

Միջոցառման գլխավոր նպատակներից էին համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Գյումրիում նոր թիմերի ստեղծումը, գիտելիքների եւ հմտությունների փոխանցումը, ինչպես նաեւ նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։ Միջոցառման փակման արարողության ժամանակ առցանց քվեարկությամբ Tech Week 2023-ի անցկացման վայր է ընտրվել Վանաձորը։

Կազմակերպիչ ընկերություններն են՝ gg, Instigate Mobile եւ TCF: