14:46 | 08.07.22 | Նորություններ | 1856
Hystax-ը՝ B2B, SaaS հարթակներ մշակող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը, գրասենյակ է բացում Հայաստանում։
Hystax-ը FinOps-ի եւ ամպային ծախսերի (cloud cost) կառավարման ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է համարվում: Ընկերության մշակած OptScale SaaS լուծումը ապահովում է տեսանելիություն, օպտիմալացում եւ վերահսկողություն Kubernetes, Microsoft Azure, AWS եւ Alibaba աշխատանքային բեռների նկատմամբ:
Այն թույլ է տալիս ընկերություններին ստեղծել ՏՏ ծանրաբեռնվածության արդյունավետ եւ անվտանգ օգտագործման մշակույթ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ գործիքները FinOps-ի, ՏՏ փորձարկման միջավայրի եւ ամպային ծախսերի կառավարման համար:
Hystax-ն աշխատում է այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Airbus, Nokia, Burger King, Bentley, Yves Rocher, PwC։
Գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, ընկերությունն այսուհետ գրասենյակ կունենա նաեւ Հայաստանում։