16:01 | 12.07.22 | Նորություններ | 1567

    Իրական դպրոցը կգործի նաև Իջևանում և Ստեփանակերտում

    Հուլիսի 10-ին կայացել է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի ավարտական միջոցառումը։

    «Բացի Իրական դպրոցի ամփոփիչ երեկոյից և «Ինստիգեյթ» ընկերության տասնյոթամյակից նաև լրանում է 2 տարին, ինչ Կարեն Վարդանյանը ֆիզիկապես մեզ հետ չէ։ Ուստի սա ևս մեկ առիթ է հիշելու Կարենի ուղերձներն ու դաստիարակելու մեր սերնդին այնպես, որ չվախենան իրականությունից և չփախչեն դրանից։ Այդ ուղերձի մի մասն էլ կազմում են մեր ավարտական նվերները», - նշել է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Վահագն Պողոսյանը։

    Նշենք, որ զենքի թույտվություն ստացած շրջանավարտներին որպես ավարտական նվեր հանձնվեցին զենքեր։

    «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին Երևանում։ Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գորիսում, այս տարվա սեպտեմբերից նաև՝ Իջևանում և Ստեփանակերտում։