17:54 | 08.06.22 | Նորություններ | 2658
Synergy-ն համաձայնագիր է ստորագրել Զամբիայի սանիտարական նախագծի պատվիրակության հետ: Նոր փաստաթղթով Synergy-ի ստեղծած թվայնացման ծրագիրն ամբողջությամբ փոխանցվել է Զամբիայի կառավարությանը:
«Օգտագործելով մեր մշակած ավելի քան 800 ցուցիչ՝ Զամբիայի սանիտարական նախագիծն օգնում է բազմաշերտ ու ընդլայնված մոնիտորինգ իրականացնել: Համակարգն այս պահին աջակցում է մոտ 15 000 ընտանիքի նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը: Նախագծի հաջորդ փուլերում նախատեսվում է ընդգրկել ևս 250 000 շահառու»,-նշել է Synergy-ի ծրագրերի տնօրեն Հայկ Մանուկյանը:
Զամբիայի կառավարությունն իրականացնում է Լուսակայի սանիտարական ծրագիրը, որը հիգիենիկ պայմաններով կապահովի ամենաաղքատ տնտեսություններին: Ծրագիրն ընդգրկում է կոյուղու ցանցի ընդլայնում, սանիտարական ենթակառուցվածքների և ոլորտի կառավարման համակարգերի մշակում:
Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ: