16:22 | 08.06.22 | Նորություններ | 1700

Team Telecom Armenia-ն Վանաձորում բացել է զանգերի կենտրոն

Team Telecom Armenia-ն զանգերի կենտրոն է բացել Վանաձորում։ Զանգերի նոր կենտրոնը աշխատանքով է ապահովում տասնյակ երիտասարդների, որոնք բարեհաջող ավարտելով զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված դասընթացները՝ դարձել են Team Telecom Armenia-ի հիմնական աշխատակիցներ։   

«Պատահական չէ, որ նախորդ տարի մեր գլխավոր ծրագրի՝ NGN ցանցի կառուցումը սկսեցինք հենց մարզերից։ Այժմ մենք փորձում ենք ապակենտրոնացնել մեր ընկերության այն գործառույթները, որոնք հնարավոր է կատարել մայրաքաղաքից դուրս։ Վստահ եմ՝ այս նոր զանգերի կենտրոնը կբերի նոր հնարավորություններ տեղի երիտասարդների համար, ինչպես նաև կբարձրացնի Team-ի հաճախորդների սպասարկման արագությունն ու որակը»,- նշել էTeam Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Աշխատակիցների հավաքագրման համար ընկերությունը համագործակցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին», «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի հեղինակային «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի ու «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ։

Նշենք, որ Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնները աշխատում են 24 ժամ 7 օր գրաֆիկով։