16:16 | 08.06.22 | Նորություններ | 1582

BANA Startup Incubator-ի ստարտափները ներկայացրել են իրենց գաղափարները

Կայացել է BANA-ն SAP-Startup Factory-ի հետ համատեղ ստարտափ ինկուբատորի առաջին սերնդի Դեմո օրը:

Ավարտող չորս ստարտափներն անցել են 32-շաբաթյա կրթական ծրագիր, որը բաղկացած է վերապատրաստման ծրագրից, աշխատաժողովներից, հրավիրված փորձագետների և ոլորտի մենթորների հետ անհատական հանդիպումներից:

Նրանք ներկայացրել են իրենց գաղափարները։ Միջոցառումը լավ հնարավորություն էր հանդիպելու ՏՏ ոլորտի մարդկանց և կապ հաստատելու նրանց հետ:

Ներկայացնում ենք դեմո օրվա 4 ստարտափներին․

TACTUN-ի տեխնոլոգիան ժողովրդավարացնում է արդյունաբերական IoT շուկան՝ օգնելով ավանդական բիզնեսներին թվային դաշտ մուտք գործել և սկսել պարբերական եկամուտներ ստանալ: TACTUN-ը նվազեցնում է արդյունաբերական էլեկտրոնային արտադրանքի ստեղծման արժեքը՝ ներդնելով հարթակ, որը ներառում է ունիվերսալ վերահսկիչ և ծրագրային ապահովման որպես ծառայություն վեբ հավելվածների ստեղծող:

photo © BANA


Leanbe-ն հարթակ է, որը հնարավորություն է տալիս պրոդուկտ ստեղծող թիմերին տվյալների, ինսայթներով և գործիքների միջոցով ստեղծել ավելի լավ պրոդուկտներ՝ հիմնվելով պրոդուկտի շարունակական հայտնաբերման ու ուսումնասիրման վրա:

photo © BANA


Collabre.io-ն մշակել է SaaS գործիք է, որն օգնում է թվային մարքեթինգի և SMM գործակալություններին/թիմերին համագործակցել և կառավարել իրենց բոլոր բիզնես գործընթացները մեկ տեղում՝ սկսած մարքեթինգային արշավից մինչև հրապարակում, վերլուծություն և վիճակագրություն:

photo © BANA


CAIMAN-ը «Բոլորը մեկում» համակարգ է, որը կօգնի հեռահաղորդակցության օպերատորներին վերափոխել իրենց բիզնեսը՝ սահմանելով արտադրողականության և համագործակցության նոր չափանիշներ, որոնք մեծացնում են եկամուտը, նվազեցնում գործառնական ծախսերը, բարելավում են հաճախորդների գոհունակությունը և բարձրացնում անվտանգությունը՝ ինտեգրելով տվյալների վիզուալիզացիան, AI-ի վրա աշխատող ցանցային պլանավորում և արագ ահազանգման համակարգ։

photo © BANA


Նշենք, որ 2021թ. հունիսին գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող առաջատար SAP ընկերությունը եւ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) հայտարարեցին Հայաստանում BANA-ի կողմից SAP Startup Factory-ի հիմնադրման մասին: