17:57 | 07.06.22 | Նորություններ | 1629

Team Telecom Armenia-ն բարելավել է COMBO և COSMO փաթեթները

Team Telecom Armenia-ն բարելավել է ընկերության ամենահայտնի COSMO և COMBO փաթեթների պայմանները:

Բաժանորդները կստանան ավելի բարձր արագությամբ գերարագ ինտերնետ, նոր հեռուստաալիքներ, անսահմանափակ բջջային ինտերնետ և ավելի շատ րոպեներ տեղական և միջազգային զանգերի համար։ Բոլոր այս փոփոխություններն ընկերությունը առաջարկում է առանց որևէ ժամկետային պայմանագրային պարտավորությունների։

«COSMO և COMBO փաթեթներում ավելացրել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարդուն՝ մինչև 1000 Մբ/վ ինտերնետ տանը, անսահմանափակ բջջային ինտերնետ, մոտ 200 հեռուստաալիք և շփման ազատ հնարավորություն տեղական ու միջազգային հեռախոսակապով։ Մենք բոլոր քայլերն ուղղված են հաճախորդների համար դրական փոփոխություններ բերելուն»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։  

Բաժանորդագրվելով Team-ի COSMO և COMBO փաթեթներին՝ հաճախորդի տանը, ըստ անհրաժեշտության տեղադրվելու է Nokia GPON և Nokia Beacon WiFi ուժեղացուցիչ անլար ինտերնետի անգերազանցելի որակ ապահովելու համար։

Փաթեթների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ Team Telecom-ի պաշտոնական կայքից։