16:11 | 07.06.22 | Նորություններ | 1468

ՏՏ ոլորտի հարյուրավոր մասնագետներ մասնակցում են տեխնոռազմական հավաքի

Հունիսի 5-11-ին Հանքավանում ՏՏ ոլորտի հարյուրավոր մասնագետներ մասնակցում են տեխնոռազմամարզական հավաքի։

Ծրագրի նպատակն է գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։

Մեկշաբաթյա վարժանքներն իրականացվում են ժամանակակից ռազմական և տեխնոլոգիական սկզբունքների առավելագույն կիրառմամբ։

Ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։