15:47 | 08.06.22 | Նորություններ | 1774
EMERGE 2022-ը, պաշտոնապես հայտարարել է այս տարվա EMERGE Challenge մրցույթի հաղթողների անունները:
Հունիսի 1-ից 2-ը Երևանում կայացած համաժողովը համախմբել էր գրեթե 3000 մասնակցի՝ ամբողջ աշխարհից: Մասնակիցների թոփ 5 երկրներն էին Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Էստոնիան և Կիպրոսը:
Այս տարի EMERGE-ին ներկա էին 250-ից ավել ստարտափներ, իսկ նրանցից մոտ 140-ը մասնակցեցին ոլորտային pitching մրցույթին: Հաղթողները որոշվել են՝ ըստ հետևյալ չափանիշների՝
• աշխատանքային պրոտոտիպ (միայն deeptech/hardware startup-ների համար),
• ներգրավում (օգտատերեր/հաճախորդներ),
• տարբեր երկրներում հասանելիություն,
• նախորդ 5 տարում մինչև 5 մլն եվրո ստացված ֆինանսավորում։
Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Բալթյան երկրներից մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստարտափները Amazon Web Services-ից (AWS) ստացան 5000 դոլար, իսկ Anania-ն և OxygenTech-ը Fourth Ventures-ը նրանց պարգևատրեցին 1597 դոլարով։
Մրցույթի հաղթողները ընտրվել են 9 կատեգորիաներում․
• HealthTech․ Way2AR (Հայաստան)․ բժշկական տվյալները AR/VR տեխնոլոգիայի միջոցով տեսանելի է դարձնում դեղագործական մարքեթինգի, բժիշկների կրթության և հիվանդների բուժման համար։
• EdTech․ LiveBoard (ԱՄՆ-Հայաստան)՝ հայ հիմնադիրներ ունեցող ստարտափը ստեղծել է ինտերակտիվ գրատախտակ առցանց ուսուցման համար:
• DeepTech. OxygenTech (Մեծ Բրիտանիա)՝ իրական ժամանակում AI-ի վրա հիմնված ռենտգենային դասակարգիչ։
• B2C և Marketplaces. Brickit (ԱՄՆ)՝ հավելված, որն օգնում է Lego-ի առկա մասերից կառուցել նոր առարկաներ։
• B2B. Anania (ԱՄՆ)՝ AI-ի վրա աշխատող ինքնասպասարկման վերլուծական հարթակ, որը թույլ է տալիս վերլուծական հարցեր տալ պարզ անգլերենով և ակնթարթորեն ստանալ պատասխաններ:
• E-commerce․ CopyMonkey (Լատվիա)՝ SaaS, որն օգնում է Amazon-ում վաճառք իրականացնողներին ստեղծելու պրոդուկտների օպտիմիզացված բովանդակություն AI-ի միջոցով։
• FinTech. Enty (Էստոնիա)՝ մեկ կառավարման վահանակ՝ գրասենյակային բոլոր մեխանիկկական գործառնությունների համար։
• HRTech. HintEd (ԱՄՆ)՝ հարթակ, որն օգնում է ընկերություններին բարձրացնելու իրենց արտադրողականությունը՝ արդյունավետ դարձնելով ընկերություններում ծրագրավորողների ուսուցումը։
• Creative Tech և Marketing Tech․ NeuroDub (Նիդերլանդներ)՝ տեխնոլոգիա, որը ավտոմատ ձայնային թարգմանություն է անում տեսանյութի բովանդակությունը։
Բացի հիմնական մրցանակից՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները AWS Startup Business Development-ից ստացան մենթորության, ինչպես նաև, իրենց ոլորտին համապատասխան, վենչուրային կապիտալներին կամ Amazon-ի բաժիններին (Amazon Pay, Amazon Devices, Amazon Alexa, Amazon Prime և այլն) ներկայացում:
Համաժողովի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։