17:22 | 08.06.22 | Նորություններ | 2106

Կապանում նախատեսվում է կառուցել COAF սմարթ կենտրոն

Կապան համայնքում նախատեսվում է կառուցել Հայաստանի մանուկների հիմնադրամի COAF սմարթ կենտրոն։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում։

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում պետությունն ուսումնասիրել է 31 գյուղական բնակավայրերում շահառու երեխաների թիվը՝ թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի, բնակավայրերի հեռավորությունը, շենքերի դիրքն ու վիճակը։

Իսկ այս ուսումնասիրության արդյունքներով նախատեսվում է 13 կրթահամալիրում կազմակերպել ուսուցում, որտեղ տեղ կլինի թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական, թե՛ լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման համար։

Լոռու Դեբեդ համայնքում գործող սմարթ կենտրոնը 27 տարբեր բնակավայերից շուրջ 2000 երեխաների առաջարկում է տարբեր դասընթացներ, ընդգրկված են նաև նախադպրոցական տարիքի երեխաները։