16:57 | 02.06.22 | Նորություններ | 2188

Barcamp Yerevan 2022-ի գրանցումը մեկնարկել է

Հունիսի 18-19-ը Երևանում կանցկացվի BarCamp Yerevan 2022 թվով 13-րդ (չ)կոնֆերանսը։ Կարող եք ամրագրել անվճար մասնակցության տոմսերն այստեղ։

Այս տարվա հեշթեգը #BarCampEVN22-ն է։

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից: 2020 թվականին «ԲարՔեմփ Երեւան» չէր անցկացվել համավարակի պատճառով: