16:54 | 02.06.22 | Նորություններ | 1557

Ասպիրանտների աջակցության ծրագիրն ընդունում է հայտադիմումներ

Հայաստանյան և արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտները կարող են դիմել Ասպիրանտների աջակցության 2022 թվականի ծրագրին:

10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար մեկ տարվա ընթացքում կստանան ամսական շուրջ 360,000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 15-ն է։ Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն առցանց հայտադիմումը այստեղ։

Ասպիրանտների աջակցության ծրագրին կարող են դիմել ասպիրանտներ, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին․

•    նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր,
•    այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ,
•    ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ,
•    նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ,
•    աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ,
•    բուսաբանություն և ագրոնոմիա,
•    թունաբանական մեթոդաբանություն,
•    կիրառական ու փորձարարական ֆիզիկա,
•    արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում,
•    մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն,
•    վերլուծական քիմիա:

2018թ-ից 12 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 40 ասպիրանտներ արդեն ներգրավվել են ծրագրում՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։