13:44 | 02.06.22 | Նորություններ | 1701
Հունիսի 15-18-ը Փարիզում կանցկացվի Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական VivaTech-2022 ցուցահանդեսը։
Հայկական պատվիրակությունը, որի կազմում են մի շարք ստարտափներ, ցուցահանդեսին կմասնակցի «ARMENIA» միասնական տաղավարի ներքո՝ մեկ հարթակում ներկայացնելով իրենց արտադրանքն ու լուծումները։
Միջոցառումը կազմակերպված է հիբրիդային տարբերակով:
VivaTech-2022-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով արդեն հասանելի է այստեղ: