11:58 | 02.06.22 | Նորություններ | 1682

Հայաստանում կստեղծվի իրանական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոն

Հայաստանում կստեղծվի նորարարությունների և տեխնոլոգիաների իրանական կենտրոն (Iran House of Information and Technology - IHIT), այս մասին հայտնում է Tehran Times-ը։

Նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի աջակցությամբ IHIT-ը ստեղծվել է մի քանի երկրներում՝ գիտելիքահեն արտադրանքը համաշխարհային շուկա դուրս բերելու նպատակով:

Նման կենտրոններ արդեն ստեղծվել են Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում և Քենիայում, որոնց շուտով կմիանան Հայաստանն ու Իրաքը։

Աջակցելով նորարար գաղափարներին և անցկացնելով տեխնոլոգիական ու նորարարական միջոցառումներ՝ կենտրոնը հարթակ կդառնա իրանական գիտական ընկերությունների և նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման և առաջմղման համար։

Կենտրոնները հիմնականում ձևավորվում են մասնավոր հատվածի ներդրումներով և աջակցությամբ, որն այսպիսով ապահովում է իրեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ հետագա արտահանման համար։