13:24 | 01.06.22 | Նորություններ | 1521

Աբովյանում բարձր տեխնոլոգիական արտադրության կենտրոն կկառուցվի

Աբովյանում կկառուցվի բարձր տեխնոլոգիական արտադրանքի զարգացման և արտադրության նոր կենտրոն, ներդրումները կկազմեն $4,9 մլն.
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին առընթեր ստեղծված մրցութային հանձնաժողովը մայիսի 31-ին ամփոփել է Աբովյան քաղաքի Արզնու խճուղի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Ավանգարդ Ինվեստ» ՓԲԸ-ն։ Ընկերությունը գույք ձեռք կբերի 801 մլն դրամով։

Ըստ ներկայացված ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվում է այս տարածքում ստեղծել բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակման և արտադրության, ինչպես նաև ներկրվող բեռնատար մեքենաների կայանման տարածքներ։ Ներդրումային արժեքը 2,3 մլրդ դրամ է։