12:25 | 20.05.22 | Նորություններ | 3353

Գործարկվել է Lib.armedu.am կրթական շտեմարանի նոր կայքը

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար:

 «Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց» բաժիններում կարելի է գտնել կայքից օգտվելու, գրանցվելու, մուտք գործելու, ինչպես նաև պաշարների տեղադրման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ՝ այդ թվում պատկերների միջոցով։

Շտեմարանի նորացված կայքում արդեն կա գրանցված ավելի քան 180 օգտատեր, տեղադրված է շուրջ 400 կրթական պաշար, որոնք բաց են և հասանելի բոլոր այցելուներին։ Օգտատերերը կարող են նախորդ շտեմարանում տեղադրած պաշարները տեղափոխել նոր կայք։

Նշենք, որ «Պաշարների շտեմարան» կայքի նախորդ տարբերակը շարունակելու է հասանելի լինել։ Նախորդ 10 տարիների ընթացքում «Պաշարների շտեմարան»-ն ունեցել է 9.592 գրանցված օգտատեր, որոնք կայքում տեղադրել են շուրջ 15 հազար կրթական պաշար։