17:21 | 19.05.22 | Նորություններ | 5009

INKOMPASS 2022․ «Սկսիր կարիերադ միջազգային ընկերությունում»

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի PMI Science գիտահետազոտական կենտրոնը հայտարարել է INKOMPASS 2022 պրակտիկայի ծրագրի հայտերի ընդունման մասին։

Ուսանողների և նորավարտ մասնագետների համար սա եզակի հնարավորություն է կարիերան նպատակային ձևավորելու համար։ Այս տարի այն իրականացվելու է երկու ուղղվածությամբ ՝ գիտական և բիզնես։  

Դիմորդները կարող են ծրագրին մասնակցության դիմումներ լրացնել հետևյալ բնագավառներում՝

•    տվյալագիտություն,
•    տվյալների վերլուծություն,
•    տեղեկատվական համակարգեր,
•    գիտություն և այլն:

INKOMPASS 2022 ծրագիրը նախատեսված է բուհերի ավարտական կուրսի ուսանողների կամ վերջին 4 տարվա ընթացքում համալսարանն ավարտած շրջանավարտների համար: Անգլերենի իմացությունը պարտադիր է:

Ծրագրի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 31-ը ներառյալ:

Պահանջներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հաջորդ փուլ՝ առցանց հարցազրույցների: Այնուհետև անհրաժեշտ է հանձնել թեստ՝ ունակություններն ու հմտությունները բացահայտելու համար: Հավաքագրման գործընթացի վերջին փուլը կլինի հավանական թեկնածուի գնահատումը:

Բիզնես ուղղվածության դիմումները կընդունվեն աշնանը։

INKOMPASS 2022 ծրագրի մասնակից փորձնակները բացի 6 ամիս շարունակ իրական բիզնես նախագծերի վրա աշխատելու հնարավորություն ստանալուց, կստանան նաև PMI Science կենտրոնի աշխատակիցների անհատական աջակցությունը ու միաժամանակ կվարձատրվեն։

Չորրորդ անգամ անընդմեջ Top Employers ինստիտուտի կողմից ճանաչվելով Հայաստանի լավագույն գործատու՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն հաստատեց, որ աշխատանքային հիանալի պայմաններ և մասնագիտական զարգացման հնարավորություններ է ապահովում աշխատակիցների համար։

PMI Science գիտահետազոտական կենտրոնն աշխարհում երրորդ ՖՄԻ գիտահետազոտական կենտրոնն է Շվեյցարիայի և Սինգապուրի հետ միասին։

Կենտրոնն աշխատում է մի շարք առաջնային ուղղություններով, ինչպիսիք են՝ տվյալագիտություն, տեխնոլոգիաներ, նյութագիտություն, մտավոր սեփականություն, նորարարությունների կառավարում և այլն։

Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է եզակի մոտեցում՝ աջակցելու Հայաստանում հետազոտական և կրթական էկոհամակարգին։ Այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ մագիստրատուրայի 121-ից ավելի ուսանողների և 40-ից ավելի ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, որոնք բավարար են ուսման ծախսերը հոգալու և հետազոտություն իրականացնելու համար։