10:44 | 20.05.22 | Նորություններ | 2373

    ԵՊՀ «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը երկրորդ ամենապահջվածն է

    Երեւանի պետական համալսարանի «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը երկրորդն է ամենապահջվածների ցանկում:

    Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը ներկայացրել է բուհերի 5 ամենապահանջված մասնագիտությունները, որոնց համար առավել շատ դիմում-հայտ է ներկայացվել.

    1. Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ»
    2. ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա»
    3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում»
    4. ԵՊՀ-ի «Իրավագիտություն»
    5. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»:

    2022 թվականի բուհ ընդունվելու դիմում-հայտ է ներկայացրել
    13 573 դիմորդ:  

    Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429: