17:44 | 03.05.22 | Նորություններ | 1511

50 Cent-ի համերգի տոմսերը հնարավոր է գնել Telcell Wallet-ով

Հուլիսի 1-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ի տոմսերի վաճառքի գործընկերն է Telcell-ը՝ իր Telcell Wallet հավելվածով։

Տրիբունային տոմսերն արժեն 30 000 դրամ, պարահրապարակի տոմսերը՝ 50 000 դրամ։

Տոմսերը գնելու համար անհրաժեշտ է ներբեռնել Telcell Wallet հավելվածը, կցել բանկային քարտ եւ հավելվածի «Միջոցառումներ» բաժնից գնել նախընտրելի տոմսը։

Տոմսը գնելուց հետո ձեւավորված QR կոդը միջոցառման ժամանակ պետք է ներկայացնել անցակետում։