11:07 | 03.05.22 | Նորություններ | 1499

    Artsakh STEM Expo-ն Մարտակերտում կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

    Մայիսի 8-ին Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի կունենա Artsakh STEM Expo-ն ։

    Միջոցառման նպատակն է դպրոցականների և ուսանողների մոտ բարձրացնել STEM (science, technology, engineering and mathematics) առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, ծանոթացնել նրանց գիտական, ինժեներական, ՏՏ ոլորտներին, նաեւ կապ ստեղծել կրթություն և աշխատաշուկայի միջեւ։

    Artsakh STEM Expo-ի շրջանակում տեղի կունենան.

    - Գիտական, ինժեներական խմբերի պրոդուկտների և աշխատանքների ցուցահանդես,

    - STEM - TALK-եր՝ գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և բիզնես ոլորտների խոսնակների կողմից իրենց փորձի, աշխատանքի, ոլորտում առկա հնարավորությունների, նոր միտումների ու մասնագիտությունների ներկայացում,

    - Արցախում գործող գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ։

    Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 097 538015 հեռախոսահամարով։