15:38 | 02.05.22 | Նորություններ | 1986

BigStory VC-ն $250 000 ներդրում է կատարել ProdMap AI-ում

BigStory VC վենչուրային հիմնադրամը կատարել է $250 000-ի ներդրում ProdMap AI ստարտափում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲիգՍթորիի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։  

ProdMap AI-ը պրոդուկտ մենեջերների համար նախատեսված գործիք է, որը պրոդուկտի մշակման ամբողջ գործընթացը կառավարելու նպատակ ունի։

«Հայաստանում չկան բավարար քանակի Product Manager-ներ, բայց շուտով մեր երկրում ստեղծելու են պլատֆորմ, որը, կասկած չունեմ, կօգտագործեն հազարավոր PM-ներ ամբողջ աշխարհից»,- գրել է Դավիթ Բաղդասարյանը։

ԲիգՍթորին արդեն իսկ ներդրումներ է կատարել Zoomerang, WildLearner, Mythrill ստարտափներում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։