17:07 | 22.04.22 | Նորություններ | 2976

    Google-ը ցույց է տվել, թե ինչպես է Երկիր մոլորակը գնում դեպի կործանում

    Ապրիլի 22-ը Երկրի օրն է։ Այս առիթով ամբողջ օրվա ընթացքում Google-ի որոնման համակարգի էջում ցուցադրվում է GIF, որը ցույց է տալիս բնության փոփոխությունները մոլորակի տարբեր հատվածներում՝ Կիլիմանջարո լեռից մինչև Մեծ արգելախութ։

    Արբանյակից արված փոփոխվող պատկերների հավաքածուն ցույց է տալիս մարդու ազդեցությունը Երկրի վրա:

    via GIPHY


    Առաջարկվող պատկերներ.

    •    Էլենդում անտառահատումների արդյունքը,
    •    Սառմերսուկում սառցադաշտերի հալեցում 2000-2020թթ․,
    •    Կիլիմանջարո լեռան սառցադաշտերի հալեցումը 1986-2020թթ․,
    •    Կորալների գունաթափումը Մեծ արգելախութի վրա և այլն:

    Նախկինում բնապահպան ակտիվիստներն օգտագործում էին 10 տարվա մարտահրավերը՝ ցույց տալու համար, թե որքան արագ են հալվում մեր մոլորակի սառցադաշտերը: