16:39 | 22.04.22 | Նորություններ | 2088

Սամվել Մարտիրոսյանը թողել է Hoory-ի գործադիր տնօրենի պաշտոնը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը թողել է Hoory ստարթափի գործադիր տնօրենի պաշտոնը, որը ստանձնել էր 2021թ. մարտին:

«Ուղիղ 1 տարի ու 1 ամիս պատիվ ունեցա աշխատել ֆանտաստիկ լավ թիմի, որոնք նաեւ ֆանտաստիկ լավ մարդիկ են։ Հուռին մեծ հաջողություններ է ունենալու ու ես էլ կուրախանամ՝ կողքից նայելով, մի քիչ էլ օգնելով: Իսկ հիմա ժամանակն է նոր հետաքրքիր ծրագրերի», - գրել է Սամվել Մարտիրոսյանը:

2021 թվականին Itel.am-ի հետ հարցազրույցում Սամվել Մարտիրոսյանն ասել էր.

«Խնդիր է դրված ստեղծել այնպիսի չատբոտ, որն ինչ-որ հարցերում կփոխարինի մարդուն հաճախորդների հետ շփման գործում եւ ժամանակի ընթացքում կկատարելագործվի: Բացի դրանից, շատ կարեւոր է այն, որ Hoory-ն աշխատում է բազմալեզու լսարանի հետ: Չատբոտը հասկանում է, թե ինչ լեզվով են իր հետ խոսում եւ անմիջապես անցնում է այդ լեզվին:

Hoory-ին թույլ կտա ե՛ւ խոշոր, ե՛ւ միջին բիզնեսներին ժամանակ ու մարդկային ներուժ խնայել, հաճախորդների հետ աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնել»: