15:54 | 22.04.22 | Նորություններ | 2040

Արևի խավարումը Մարսի վրա (տեսանյութ)

Կարմիր մոլորակից ապշեցուցիչ կադրեր է ուղարկել Perseverance ռովերը։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Ֆոբոսը՝ Մարսի կարտոֆիլի տեսք ունեցող արբանյակը, «լողում» տիեզերքում Արեգակի ֆոնի վրա։ Մասնագետների կարծիքով՝ սա պատմության մեջ այս երեւույթի ամենամանրամասն տեսանյութն է, գրում է Forbes-ը։



Խավարումը նկարահանվել է Mastcam-Z ռովերի տեսախցիկով, այն տեղի է ունեցել ապրիլի 2-ին և տևել 40 վայրկյանից մի փոքր ավելի։ Այս իրադարձության ժամանակ ռովերը գտնվում էր Կարմիր մոլորակի Ջեզերո խառնարանում։

Ֆոբոսը Մարսի երկու արբանյակներից մեկն է։ Այն հայտնաբերել է ամերիկացի աստղագետ Ասաֆ Հոլը 1877 թվականին և անվանվել է հին հունական աստծո Ֆոբոսի անունով։

Մարսի վրա արևի խավարումները ֆիքսելը օգնում է հետազոտողներին ավելի լավ հասկանալ արբանյակների ուղեծրերը և ինչպես են դրանք փոխվում ժամանակի ընթացքում: Ինչ վերաբերում է Perseverance մարսագնացին՝ այն վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերեսին 2021 թվականի փետրվարին։