11:40 | 18.04.22 | Նորություններ | 1612

Telegram-ը նոր օգտակար գործառույթներ է ստացել

Telegram մեսենջերը նոր գլոբալ թարմացման արդյունքում ստացել է մի շարք օգտակար ու շփումը հեշտացնող գործառույթներ։

Այսուհետ հնարավոր է մեսենջերի ծանուցումների ձայնը փոխել և ընտրել մինչև 5 վայրկյան տևողությամբ ցանկացած աուդիո, այդ թվում՝ նաև ձայնային հաղորդագորթյուններից։

Արդեն կարող եք անջատել ծանուցումները ձեր ցանկալի ժամերի ընթացքում, նախկինում սա հնարավոր էր անել միայն մեկ կամ երկու օր սահմանելով։

photo © Telegram


Ինքնաոչնչացող հաղորդագրությունների համար ավելացել է նոր մենյու։ Այն հնարավոր է ակտիվացնել յուրաքանչյուր չատում։

Հաղորդագրությունների թարգմանության հնարավորություններն ընդլայնվել են։ Ավտոմատ թարգմանությունն ավելի հստակ է սկսել աշխատել և ավելի շատ լեզուներ են ինտեգրվել, այդ թվում՝ նաև ուկրաիներենը։

photo © Telegram


Բոտերի մասով նույնպես կտեսնեք թարմացում։ Հեշտացել է խմբերում ու չատերում բոտեր ավելացնելու գործընթացը, ինչպես նաև ավելացել են նոր էմոջիներ։

photo © Telegram


Telegrami-ի թարմացված 8,7 տարբերակը հասանելի է Windows, macOS, Android և iOS օպերացիոն համակարգերի համար։