11:21 | 18.04.22 | Նորություններ | 1339

Ծրագրավորման դասընթացներ՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար

44-օրյա Արցախյան պատերազմի մասնակիցները, պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամները և պատերազմի հետևանքով տուժած անձինք հնարավորություն ունեն մասնակցել վեբ ծրագրավորման դասընթացների։

Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով «Զինվորի մայր» ՀԿ-ի հետ, նախաձեռնել է ծրագրավորման դասընթացներ Գեղարքունիկի մարզի Ճամբարակ համայնքում։

Ծրագրի նպատակն է տեխնոլոգիական և բիզնես հմտությունների տրամադրման միջոցով պատերազմի հետևանքով տուժած խմբերի շրջանակներում նվազեցնել գործազրկությունը և բարձրացնել կյանքի որակը։ Ճամբարակում դասընթացին դիմել է 50-ից ավելի շահառու։