17:53 | 07.02.22 | Նորություններ | exclusive 1754
DISQO-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանը բացահայտել է ընկերության «գաղտնի բաղադրիչը»:
«DISQO-ի «գաղտնի բաղադրիչը» բարձր տեխնոլոգիական լուծումներով շուկայական հետազոտությունների ու գովազդի ոլորտ բերած նորարարությունն է», - ասել է նա Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:
«Մեր ստեղծած հարթակը միավորում է սպառողի կարծիքային ու պահվածքային տվյալները՝ բրենդներին հնարավորություն տալով ավելի լավ հասկանալ, թե մարդիկ ինչ են մտածում եւ անում։ Ավելին, մեր հարթակի թե կարծիքային եւ թե պահվածքային տվյալները միավորվում են տարբեր աղբյուրներից, որն անսովոր ու հզոր լուծում է մեր հաճախորդների համար։ Օրինակ՝ հնարավորություն ենք տալիս մի քանի կայքերում կամ սոցիալական մեդիայի հարթակներում առաջխաղացրած գովազդների արդյունքը մեկ ընդհանուր գործիքով չափել մի քանիսի փոխարեն։ Մեր լսարանը 100%-ով մեզ է պատկանում եւ այդ լսարանի յուրաքանչյուր անդամ իր համաձայնությամբ է կիսվում իր կարծիքով ու վարքագծով՝ դրա դիմաց պարգեւատրում ստանալով։ Արդյունքում՝ խոշոր ընկերություններն ավելի վստահելի ու օբյեկտիվ պատկերացում են կազմում իրենց բրենդի առաջխաղացման եւ սպառողների փորձառությունների բարելավման հնարավորությունների մասին», - ասել է Դրո Քոչարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/news/interviews/46275: