22:40 | 24.01.22 | Նորություններ | 6687

Ցուկերբերգը հայտարարել է աշխարհի ամենաարագ սուպերհամակարգչի ստեղծման մասին

Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Meta-ն (Facebook-ի «մայր ընկերությունը») «ստեղծել է, մեր կարծիքով, աշխարհի ամենաարագ սուպերհամակարգիչը՝ արհեստական բանականությամբ»։

«Մենք այն անվանում ենք RSC (Research SuperCluster) AI-ի համար: Մետատիեզերք ստեղծելու համար մեզ անհրաժեշտ են հսկայական հաշվողական հզորություններ (վայրկյանում քվինտիլիոնավոր գործողություններ), եւ RSC-ն հնարավորություն կտա ստեղծել նոր AI մոդելներ, որոնք կարող են սովորել տրիլիոնավոր օրինակներից, հասկանալ հարյուրավոր լեզուներ եւ շատ ավելին: Շնորհավորում եմ թիմին RSC-ի ստեղծման կապակցությամբ»,- գրել է Ցուկերբերգը: