15:32 | 24.01.22 | Նորություններ | 1084

Կքննարկվի ավագ դպրոցում «Արհեստական բանականության» դասավանդման հնարավորությունը

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպմանն առաջարկել են քննարկել ավագ դասարաններում «Արհեստական բանականություն» առարկայի փորձարկման հնարավորությունը:

Նախարարությունից հայտում են, որ առաջարկվող դասընթացի ներդրման հարցը հանրակրթական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ընդգծելով, որ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը բխում է կրթության ոլորտի գերակայություններից, Վահրամ Դումանյանը կարեւորել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների նախաձեռնողականությունը։