12:53 | 06.12.21 | Նորություններ | 2534

Բացահայտվել է հայկական 5G-ի «գաղտնիքը»

Վերջին օրերին Երեւանում հայտնվել էին գովազդային պաստառներ՝ 5G մակագրությամբ:

Չնայած Հայաստանի շուկայում գործող օպերատորներից եւ ոչ մեկը հինգերորդ սերնդի ցանց գործածելու ծրագրերի մասին չէր հայտարարել, պաստառները որոշակի իրարանցում էին առաջացրել:

«Գաղտնիքն» այսօր բացահայտվել է. գովազդային արշավը ԱԿԲԱ Բանկ-ինն է, որն իր հավելվածում առաջարկում է «5-րդ սերնդի 24/7 սպառողական վարկեր»: